Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Դու մենակ չես» բարեգործական համերգը կօգնի կրծքագեղձի քաղցկեղով տառապող անապահով կանանց

«Դու մենակ չես» բարեգործական համերգը կօգնի կրծքագեղձի քաղցկեղով տառապող 
անապահով կանանց

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դու մենակ չես» խորագրով բարեգործական համերգը ոչ միայն ֆինանսապես կօգնի կրծքագեղձի քաղցկեղով տառապող անապահով կանանց, այլ նաև կիրազեկի հանրությանը, որ վաղ հայտնաբերման դեպքում հիվանդությունը բուժելի է: Այս մասին մարտի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց համերգը կազմակերպող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության հիմնադիր-նախագահ Նվարդ Քոչարյանը:

«Մենք համերգի միջոցով կոչ ենք անում գնալ, ճիշտ ժամանակին հետազոտվել և կանխարգելել քաղցկեղը: Մարտի 30-ին կայանալիք համերգի նպատակն է իրազեկել հանրությանը հիվանդության վաղ հայտնաբերման առավելությունների մասին: Համերգից ստացած ողջ հասույթը տրամադրելու ենք կրծքագեղձի քաղցկեղով տառապող սոցիալապես անապահով կանանց»,- նշեց Նվարդ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ համերգը երկրորդ տարին անցկացվում: Անցյալ տարվա ողջ հասույթը՝ 1 միլիոն 280 հազ. Դրամ, տրամադրվել է 14 անապահով կանանց՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Հիմնականում տրվել է դեղորայքային միջոցների ձեռք բերման, ինչպես նաև մեկ վիրահատության փոխհատուցման համար: Հնարավոր չէ հստակ ասել, թե այս տարի քանի հոգու օգնություն կտրամադրվի, քանի որ հասույթը դեռ պարզ չէ: Բայց կան մարդիկ, ում առաջնահերթության կարգով միանշանակ օգնություն կտրամադրվի:

«Բարձր եմ գնահատում նման միջոցառումների իրականացումը մեր հասարակությունում: Համատեղվում է հաճելին օգտակարի հետ՝ մարդիկ կվայելեն իրենց սիրելի արտիստների կատարումները և միևնույն ժամանակ ավելի իրազեկված կդառնան»,- ասաց բարեգործական համերգի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն ու շեշտեց այն հանգամանքը, որ իրազեկման աշխատանքը պակաս կարևոր չէ, քան գումար տրամադրելը:

«Անապահով կանայք են դիմում «Եվրոպա Դոննա Արմենիա»: Գրեթե բոլոր բուժհաստատություններում արդեն գիտեն կազմակերպության մասին, և երբեմն բժիշկներն են ուղղորդում դիմել: Դեղորայքի տրամադրման դեպքում անպայման պետք է լինի բժշկի ցուցում»,-ասաց Նվարդ Քոչարյանն ու նշեց, որ համերգի ընթացքում կցուցադրվեն նաև փոքրիկ ուսուցողական ֆիլմեր, որոնք մեկ անգամ ևս կապացուցեն սեփական առողջության հանդեպ ուշադրության կարևորությունը:

Համերգը կկայանա մարտի 30-ին, ժամը՝ 10:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգան Արամ MP3-ն, Նարեկ Բավեյանը, Արսեն Սաֆարյանը, Նարե Գևորգյանը, Տիգրան Քահվեջյանը, Անահիտ Շահբազյանը, «Նանեներ» և «Արսենալ» պարային համույթները: Համերգը կվարեն Լուսինե Բադալյանը և Արմեն Հայրապետյանը: Տոմսերն արժեն 1500-4000 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am