Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հարավային Կորեան կանգնեցրել Է «Կորի» ԱԷԿ-ի միջուկային ռեակտորը

Հարավային Կորեան կանգնեցրել Է «Կորի» ԱԷԿ-ի միջուկային ռեակտորը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան կանգնեցրել Է «Կորի» ատոմակայանի միջուկային ռեակտորը՝ ճառագայթաակտիվ մնացուկների արտահոսի երկյուղների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին հայտնել Է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:
Ատոմակայանի չորրորդ ռեակտորը կանգնեցվել Է հավաքարանում ջերմակիրի՝ սառեցնող ազդանյութի մակարդակի բարձրացումից հետո: Ճառագայթման արտահոս տեղի չի ունեցել, եւ ինչպես պնդում են, 950 մեգավատ հզորությամբ ռեակտորը եւ ատոմակայանն ինքն անվտանգ են:    
Հարավային Կորեայում ներկայումս գործում Է 23 միջուկային ռեակտոր, որոնցից առաջինը կառուցվել Է 1972 թվականին: Դրանք տալիս են երկրի ամբողջ ԷլեկտրաԷներգիայի մոտավորապես 30 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am