Կասկածելի առարկայի պատճառով Քյոլնի օդանավակայանում տարհանում է սկսվել
16:53, 25 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քյոլնի օդանավակայանում գտնվող ուղևորները և աշխատակիցները տարհանվել են, երբ իրավապահ մարմինները ստացել են հաղորդագրություն կասկածելի առարկայի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Interfax-ը:
Օդանավակայանի ղեկավարության տվյալներով` աշխատակիցները տարօրինակ իր են գտել ուղևորներից մեկի ուղեբեռի ուսումնասիրման ժամանակ: Թեպետ կասկածյալը չի ձերբակալվել, սակայն հայտարարվել է տարհանում:
Միջադեպն առնչվել է շուրջ 500 մարդու, ներկայում դադարեցված է 1-ին տերմինալի աշխատանքը: 11 չվերթ իրականացվելու է օդանավակայանի մյուս տերմինալների միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում