Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց հետ ակտիվ աշխատում են իրական տնտեսական դինամիկա սահմանելու համար. ռուս նախարար

 ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց հետ ակտիվ աշխատում են իրական տնտեսական 
դինամիկա սահմանելու համար. ռուս նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26 –ին Ռուսաստանի Կազան քաղաքում կկայանա ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 24-ին ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտի նախարարների  նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ կապի և հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը: Նրա խոսքով` հանդիպման շրջանակներում սպասվում են մի շարք միջոցառումներ:

«Բուռն տեմպ ենք տվել ԵԱՏՄ-ին վերաբերող աշխատանքներին: Միության անդամ երկրների կապի ոլորտի նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլին Մինսկում, որի ընթացքում մի շարք միջոցառումներ են իրականանալու: Մենք շատ ակտիվ աշխատում ենք, գրեթե ամեն ամիս մշակում ենք համատեղ գործողություններ, որպեսզի 2017-ին ԵԱՏՄ անդամ երկրներում կարողանանք ցույց տալ իրական տնտեսական դինամիկա և զարգացում »,- ասաց ՌԴ նախարարը:

Վերջում Նիկոլայ Նիկիֆորովն իր շնորհակալությունը հայտնեց հայկական կողմին նիստը նախաձեռնելու, հյուրընկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am