Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Եվրահանձնաժողովի ղեկավարը Բրիտանիայի համար Brexit-ի արժեքը գնահատել Է 62 մլրդ դոլար

Եվրահանձնաժողովի ղեկավարը Բրիտանիայի համար Brexit-ի արժեքը գնահատել Է 62 մլրդ դոլար

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը Լոնդոնին կներկայացնի շուրջ 50 միլիարդ ֆունտ ստեռլինգի (62 միլիարդ դոլարի) հաշիվ, եւ Մեծ Բրիտանիան կկարողանա Եվրամիությունից վերջնականապես հեռանալ սոսկ դրա վճարումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:
«Մենք մանրամասն հաշվարկել ենք Մեծ Բրիտանիայի բոլոր վճարները եւ կգանք հանրագումարային թվի»,- մեջբերում Է նրա խոսքը BBC-ն: Հարցին՝ գումարը մոտ կլինի արդյոք 50 միլիարդ ֆունտին, նա դրական պատասխան Է տվել: 
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր Է Brexit-ի շուրջը բանակցությունները պաշտոնապես սկսել մարտի 29-ին, եւ այն գումարի հարցը, որը բրիտանացիները պետք Է վճարեն իրենց հանձնառությունների հատուցման համար, բանակցություններում կլինի հանգուցայիններից մեկը: Գումարը ներառում Է այնպիսի հանձնառություններ, ինչպիսիք են կենսաթոշակների վճարումը ԵՄ-ի պաշտոնյաներին, ենթակառուցվածքային օբյեկտների ֆինանսավորումը եւ այլ պարտավորություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am