Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մկների վրա երիտասարդացնող պատրաստուկի փորձարկումը հուսադրող արդյունքներ Է արձանագրվել

Մկների վրա երիտասարդացնող պատրաստուկի փորձարկումը հուսադրող արդյունքներ Է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի գիտնականները մկների վրա ծերացման դեմ պատրաստուկ են փորձարկել: Ինչպես ասված Է Cell հանդեսում հրապարակված զեկույցում, պատրաստուկի գործածումից հետո ծեր մկների մոտ աճել Է ֆիզիկական դիմացկունությունը եւ կրկնակի մեծացել այն տարածությունը, որը նրանք կարողացել են վազել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Նաեւ բարելավվել Է մկան մազածածկոցը եւ նույնիսկ ակտիվացել Է որոշ ներքին օգրանների, մասնավորապես, լյարդի աշխատանքը: 
Հետազոտության հեղինակները նշում են, որ ստեղծված պատրաստուկը կարող Է օրգանիզմում ոչնչացնել զառամյալ բջիջները: Այդպիսի բջիջներն այլեւս չեն կարողանում կիսվել եւ տարիքի հետ կուտակվում են օրգանիզմում՝ դանդաղեցնելով վերքերի բուժման եւ ուռուցքների դեմ պայքարի գործընթացները:    
Ինչպես BBC-ին պատմել Է ծրագրի մասնակիցներից մեկը՝ դոկտոր Պետեր դե Կայզերը, փորձերը մեկ տարվա ընթացքում  անցկացվել են այն մկների վրա, որոնք տարիքով համեմատելի են 90-ամյա մարդու հետ: Շաբաթական երեք անգամ դրանց ներարկել են պատրաստուկը:   
Ըստ որում, ինչպես նշել Է գիտնականը, հետագայում ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ չեն նկատվել դրա կիրառումից: 
Այժմ հետազոտության հեղինակները մտադիր են ծերացման դեմ միջոցը փորձարկել մարդկանց վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am