Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ֆրանսիացիների ավելի քան 40 տոկոսը չի որոշել նախագահական ընտրությունների իր թեկնածուին

Ֆրանսիացիների ավելի քան 40 տոկոսը չի որոշել նախագահական ընտրությունների իր թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ընտրողների երեք քառորդը (74 տոկոսը) մտադիր Է քվեարկել երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլում, ընդ որում՝ 43 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին Է աջակցելու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Odoxa-ի հարցման տվյալները:    
Վերջին ժամանակներս Ֆրանսիայում անցկացված հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումները ցուցադրում են համանման սցենար. ընտրությունների առաջին փուլում կհաղթեն «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը եւ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը: Ընդ որում երկրորդ փուլում Էկոնոմիկայի նախկին նախարարը վստահորեն հաղթում Է ծայրահեղ աջերի առաջնորդին: 
Odoxa-ի հարցմանը, որն անցկացվել Է մարտի 22-23-ին, մասնակցել են Ֆրանսիայի 1005 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում:    
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am