Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ստեղծագործական միավորումները ոգեւորված են իրենց տրված գույքային նոր արտոնություններով

Ստեղծագործական միավորումները ոգեւորված են իրենց տրված գույքային նոր 
արտոնություններով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով ստեղծագործական միությունների և միավորումների խնդրանքը, իր տարեկան առաջին նիստում գույքահարկի մասով արտոնություններ սահմանելու որոշում է կայացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ միավորումների շենքերը պահպանելը բավական բարդ եւ ծախսատար գործընթաց է: «Սա մեզ համար մեծ  օժանդակություն էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր շենքերը  հուշարձանային նշանակություն ունեցող են, իսկ միությունը այդքան հնարավորություն չունի դրանք պահպանելու համար»,-ասաց նա:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին եւս ոգեւորել է գույքահարկի մասին նոր արտոնությունը: «Մենք առանց այդ էլ մի կերպ ենք գոյատեւում, եւ եթե դրան գումարվում է գույքահարկը, մենք ուղղակի այն չենք կարողանում վճարել»,-հավելեց նա, շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին` աջակցության համար:

Երեւանի քաղաքապետարանը ղեկավարվելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով` որոշել է «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությանը շինության մասով տրամադրել գույքահարկի գծով արտոնություն` 1.686.9 հազար դրամ գումարի չափով,  «Հայաստանի նկարիչների միավորում» հասարակական կազմակերպությանը ` 6.987.9 հազար դրամ գումարի , «Հայաստանի թատերական գործիչների միավորում» հասարակական կազմակերպությանը ` 1.782.0 հազար դրամ գումարի , «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» հասարակական կազմակերպությանը ` 1.871.9 հազար դրամ գումարի չափով, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` ` 4.911.6 հազար դրամ գումարի չափով:

 «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կտրվի ` 378.7 հազար դրամ գումարի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am