Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերմանիան հրաժարվել է Թուրքիային վաճառել վնասված ռազմատեխնիկան վերականգնելու համար անհրաժեշտ մասերը

Գերմանիան հրաժարվել է Թուրքիային վաճառել վնասված ռազմատեխնիկան 
վերականգնելու համար անհրաժեշտ մասերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիան ունի ինչպես մեծ թվով մարդկային, այնպես էլ` տեխնիկական կորուստներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Թուրքիան «Եփրատի վահան» գործողության շրջանակներում վնասված 10 տանկերի վերականգնման  համար Գերմանիայից ցանկացել է գնել անհրաժեշտ մասեր, սակայն Գերմանիան հրաժարվել է վաճառել:

Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը:  

Süddeutschen Zeitung պարբերականը գրել էր, որ գերմանական կողմը զենք չի տրամադրել թուրքական կողմին` մտավախություն ունենալով, որ դրանք որպես ճնշման միջոց կօգտագործվեն Թուրքիայի ներսում: Պաշտոնական Բեռլինի վերջնական որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին տվյալները:

Ձախերի կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը Թուրքիային զենք չտալը որակել էր որպես կարևոր քայլ: Նա նշել էր, որ որպես հետագա քայլ պետք է դիտարկվի Թուրքիային առհասարակ զենքի վաճառքի դադարեցումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am