Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սուրեն Կարայանը և ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-էմիրթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը

Սուրեն Կարայանը և ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-էմիրթական 
ներդրումային հիմնադրամի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 22-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ` քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Կարայանը Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ քննարկել է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը և առաջիկա անելիքները։

Օրակարգում են եղել նաև էմիրաթցի ներդրողներին հետաքրքրող ոլորտները և ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում էմիրաթական կողմին ներկայացնելու վերջիններիս հետաքրքրող մի շարք ներդրումային ծրագրեր։

Երկու նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-ԱՄԷ ապրանքաշրջանառության, արտահանումների ծավալների աճին։

Նախարար Սուրեն Կարայանը ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է նաև առաջիկա ամիսներին վերջինիս հնարավոր այցը Հայաստանի Հանրապետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am