Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՔԱԳՎ պետն ԱՄԷ-ում քննարկումներ է ունեցել ավիացիոն ոլորտի մի շարք հարցերի շուրջ

ՔԱԳՎ պետն ԱՄԷ-ում քննարկումներ է ունեցել ավիացիոն ոլորտի մի շարք հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) այցի ժամանակ «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրիի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրի արդիականացման և ազատականացման հարցը: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ երկու պետությունների ավիացիոն իշխանությունների և դեսպանատների աշխատակիցների ներգրավվածությամբ առաջիկայում բանակցություններ սկսել համաձայնագրի նոր տեքստի շուրջ։

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն այցի շրջանակներում հանդիպել է նաև Flydubai ավիաընկերության փոխնախագահ Սուդիր Սրեդարանի հետ։

Վերջինս ողջունել է Հայաստանի և Էմիրությունների միջև վիզայի ազատականացումը, ինչպես նաև՝ իր ոգևորությունն է արտահայտել Պարսից ծոցի երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար դյուրացված կարգով Հայաստան մուտք գործելու հնարավորության կապակցությամբ:

Flydubai ավիաընկերության փոխնախագահը նշել է, որ շնորհիվ այդ քայլերի, ԱՄԷ-ից բավականին մեծ ուղևորահոսք է ակնկալվում դեպի ՀՀ: Ուղևորահոսքի աճը կնպաստի նաև ՀՀ-ում զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստանի Հանրապետություն՝ հետագա համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am