Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կիեւում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը

Կիեւում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել Է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի ՆԳ նախարարության Կիեւի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն: 
«Մոտավորապես 40 րոպե առաջ փոխհրաձգություն Է տեղի ունեցել «Պրեմիեր-պալաս» հյուրանոցի մուտքի մոտ: Մեկ մարդ զոհվել Է, երկուսը՝ վիրավորվել. նրանք գտնվում են հիվանդանոցում: Զոհվածի ինքնությունն արդեն պարզված Է, նա ռուսաստանցի քաղաքական գործիչ Է, Պետդումայի նախկին պատգամավոր: Այո՛, հաստատում եմ, որ նա Դենիս Վորոնենկովն Է»,-ասել Է Կրիշչենկոն: 
Նա հավելել Է, որ ոստիկանությունը դիտարկում Է պատվերով սպանության վարկածը՝ հաշվի առնելով զոհվածի գործունեությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am