Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օրական մեկ բաժակ թեյը կարող Է փրկել ծերունական թուլամտությունից. գիտնականներ

Օրական մեկ բաժակ թեյը կարող Է փրկել ծերունական թուլամտությունից. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրական առնվազն մեկ բաժակ թեյն՝ առանց կաթի, շաքարի եւ այլ համային հավելումների, կարող Է նվազեցնել ծերունական թուլամտության առաջացման վտանգը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել Սինգապուրի Ազգային համալսարանի գիտնականները, որոնք յոթ տարվա ընթացքում դիտարկել են ռիսկի խմբին դասվող հիվանդներին:   
Ծրագրի ղեկավար դոցենտ Ֆեն Լեյի խոսքով՝ բավական Է օրական շուրջ 200 միլիգրամ թեյ՝ կարեւոր չԷ, թե ինչ թեյ՝ սեւ, կանաչ, ուլուն. գլխավորը, որ այն լինի տերեւային եւ առանց արհեստական հավելումների, խորհուրդ չի տրվում նաեւ փաթեթիկներով թեյը:    
Գիտնականները կատարել են դիտարկումներ, որոնց մասնակցել Է շուրջ հազար հիվանդ: Պարզվել Է, որ թեյի կանոնավոր գործածումը 61 տոկոսով նվազեցնում Է կոգնիտիվ խախտումների առաջացման վտանգը: Բացի դրանից, հետազոտությանը մասնակցել Է մի քանի հարյուր մարդ, որոնց մոտ ախտորոշվել են գենետիկ փոփոխություններ, որոնք հանգեցնում են Ալցհայմերի հիվանդության առաջացման: Փորձագետների տվյալներով՝ թեյի կանոնավոր գործածումը 86 տոկոսով նվազեցրել Է նրանց մոտ այդ հիվանդության առաջացման վտանգը:  
Վիճակագրության համաձայն՝ Սինգապուրի՝ 60-ից բարձր տարիքի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը տառապում Է ծերունական թուլամտությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am