Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիան «Թվիթեր»-ը ամենաշատը գրաքննող երկիրն է

Թուրքիան «Թվիթեր»-ը ամենաշատը գրաքննող երկիրն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան աշխարհում առաջատարն է «Թվիթեր» սոցիալական ցանցում օգտատերերի հաշիվները փակելու և արված գրառումները հեռացնելու պահանջով ներկայացված դիմումների քանակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Թվիթեր»-ի հրապարակած թափանցիկության զեկույցում ասվում է, որ 2016 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին Թուրքիան գրառումները հեռացնելու պահանջով ներկայացրել է 3 հազար 76 դիմում, որը կազմում է այդ ժամանակահատվածում ստացված դիմումների 88 տոկոսը: Դիմումներից 2 հազար 232-ն արվել են կառավարության, ոստիկանության ու այլ պետական կառույցների կողմից, իսկ 844-ը կապված են դատական որոշումների հետ:

Բացի այդ, Թուրքիայից եկած դիմումներով պահանջվել է արգելափակել 8 հազար 417 օգտատիրոջ հաշիվ:

Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, Ինդոնեզիան, Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am