Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի ջրամբարները մարտ ամսվա տվյալներով բավարար չափով չեն լցվել

Հայաստանի ջրամբարները մարտ ամսվա տվյալներով բավարար չափով չեն լցվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ջրամբարները մարտ ամսվա տվյալներով բավարար չափով չեն լցվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը:

«Այս պահի դրությամբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ջրամբարներում 94 մլն խմ-ով քիչ ջուր ունենք: Այո, տեղումներն առատ էին, սակայն, ինչպես գիտենք տեղումներին հաջորդեց երկարաժամկետ մառախուղ: Դա հանգեցրեց նրան, որ ձյան շերտը գոլորշիացավ, հոսք չեղավ: Ուզում եմ ընդգծել, որ սա միջանկյալ ցուցանիշ է, առջևում ունենք ապրիլ, մայիս տեղումնառատ ամիսները: Հույս ունենք, դեռ եղանակը բարենպաստ կլինի, տեղումների արդյունքում  ջրամբարներում ջուր կունենանք: Ի դեպ, բարձրադիր հատվածներում դեռ ձյան շերտ ունենք»,-ասաց Վոլոդյա Նարիմանյանը::

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրեց, որ ոռոգման առումով կատարվում են նախապատրաստական աշխատանքներ, որ 2017 թվականի ոռոգման գործընթացը պատշաճ կատարվի: Նախապատրաստական աշխատանքները ենթադրում են ջրանցքների մաքրում, ոչ խոշոր վթարների վերացում, ընթացիկ սպասարկում, որը թույլ կտա ջուրը հնարավորինս անկորուստ տեղափոխել և հասցնել ջրօգտագործողներին:

«Այս տարվա համար սահմանված շեմն այն է, որ կարողանանք ապահովել շուրջ 110 հազար հա հողատարածքի կայուն ջրամատակարարում: Այսօր կատարվում են նաև աշխատանքներ մայր ջրանցքներում և բաժանարար ջրանցքներում հոսքաչափեր տեղադրելու ուղղությամբ: Դա  թույլ է տալիս ոռոգման ջուրը վերցնել հաշվառման, որ բացառվեն կորուստները: Այդ  հոսքաչափերը տեղադրվում են 80 կետերում: Արդյունքում` 5 տոկոսի չափով կրճատելու ենք ջրային կորուստները»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am