Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Վարդագույն աստղ» խոշորագույն ադամանդը 60 մլն դոլար են գնահատել

«Վարդագույն աստղ» խոշորագույն ադամանդը 60 մլն դոլար են գնահատել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby’s աճուրդային տունն աճուրդի Է հանել «Վարդագույն աստղ» հազվագյուտ ադամանդը՝ 59,6 կարատ (շուրջ 11,8 գրամ) քաշով: Այն ամենախոշոր քարն Է իր սեգմենտում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Harper՚s Bazaar-ը:  
Թանկարժեք քարը գտնվել Է 1999 վականին Աֆրիկայում ալմաստի հանքավայրերը շահագործելիս: Դրա մշակման համար ակնագործներին պահանջվել Է երկու տարի: Լոտի մեկնարկային գինն ավելի քան 60 միլիոն դոլար Է:  
Ամերիկայի գեմմոլոգիական ինստիտուտի (GIA) մասնագետների  գնահատմամբ՝ «Վարդագույն աստղը» մտնում Է Тype IIa ենթախմբի մեջ: Այս ենթախմբին Է դասվում բոլոր երեսակված ադամանդերի ընդամենը երկու տոկոսը: Այս խմբի ներկայացուցիչներն իրենց քիմիական կազմով ամենաթափանցիկն են եւ աչքի են ընկնում օպտիկական մաքրությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am