«Վարդագույն աստղ» խոշորագույն ադամանդը 60 մլն դոլար են գնահատել
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby’s աճուրդային տունն աճուրդի Է հանել «Վարդագույն աստղ» հազվագյուտ ադամանդը՝ 59,6 կարատ (շուրջ 11,8 գրամ) քաշով: Այն ամենախոշոր քարն Է իր սեգմենտում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Harper՚s Bazaar-ը:
Թանկարժեք քարը գտնվել Է 1999 վականին Աֆրիկայում ալմաստի հանքավայրերը շահագործելիս: Դրա մշակման համար ակնագործներին պահանջվել Է երկու տարի: Լոտի մեկնարկային գինն ավելի քան 60 միլիոն դոլար Է:
Ամերիկայի գեմմոլոգիական ինստիտուտի (GIA) մասնագետների գնահատմամբ՝ «Վարդագույն աստղը» մտնում Է Тype IIa ենթախմբի մեջ: Այս ենթախմբին Է դասվում բոլոր երեսակված ադամանդերի ընդամենը երկու տոկոսը: Այս խմբի ներկայացուցիչներն իրենց քիմիական կազմով ամենաթափանցիկն են եւ աչքի են ընկնում օպտիկական մաքրությամբ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ