Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գերմանիան հրաժարվել է զենք արտահանել Թուրքիա

Գերմանիան հրաժարվել է զենք արտահանել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Süddeutschen Zeitung պարբերականը, այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Ձախերի կուսակցության պատգամավոր Յան վան Ակենի հարցմանը:

Süddeutschen Zeitung պարբերականը գրում է, որ գերմանական կողմը զենք չի տրամադրել թուրքական կողմին` մտավախություն ունենալով, որ դրանք որպես ճնշման միջոց կօգտագործվեն Թուրքիայի ներսում: Պաշտոնական Բեռլինի վերջնական որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին տվյալները:

Ձախերի կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը Թուրքիային զենք չտալը որակել է որպես կարևոր քայլ: Նա նշել է, որ որպես հետագա քայլ պետք է դիտարկվի Թուրքիային առհասարակ զենքի վաճառքի դադարեցումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am