Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Յոհաննես Հանը ողջունել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի նախաստորագրումը

Յոհաննես Հանը ողջունել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի նախաստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը ողջունել է մարտի 21-ին Երևանում Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախաստորագրումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ հանձնակատարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ողջունում եմ ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը` որպես երկկողմ հարաբերությունների շրջանակի ընդլայնմանն ուղղված կարևոր քայլ»,- գրել է Յոհաննես Հանը:

Մարտի 21-ին Երևանում` Արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը, Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և առևտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դևինը և առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը նախաստորագրել են Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am