Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կաննի 70-րդ կինոփառատոնի հաղորդավարը կդառնա Մոնիկա Բելուչին

Կաննի 70-րդ կինոփառատոնի հաղորդավարը կդառնա Մոնիկա Բելուչին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի նշանավոր դերասանուհի Մոնիկա Բելուչին կդառնա Կաննի 70-րդ կինոփառատոնի հաղորդավարը, որը մայիսի 17-ից մինչեւ 28-ը կանցկացվի Ֆրանսիայի Լազուրե ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կազմակերպիչները հայտնել են Twitter-ում փառատոնի պաշտոնական Էջում:
Նախորդ տարիներին Կաննի փառատոնի հաղորդավարները, մասնավորապես, եղել են ֆրանսիացի դերասաններ Լորան Լաֆիտը, Լամբեր Վիլսոնը, Օդրի Տոտուն: «Սքանչելի Մոնիկա Բելուչին կանցկացնի կինոփառատոնի բացման ու փակման արարողությունները»,-ասված Է կազմակերպիչների հաղորդագրության մեջ: 
52-ամյա դերասանուհու համար սա միջոցառմանը մասնակցելու առաջին փորձը չԷ: Առաջին անգամ նա փառատոն Է այցելել 2000 թվականին, երբ ներկայացնում Էր «Կասկածի տակ» ֆիլմը: 2003 թվականին դերասանուհին առաջին անգամ դարձավ Կաննի կինոփառատոնի «տիրուհին». նա վարեց ֆորումի բացման եւ փակման արարողությունները, իսկ 2006 թվականին ընդգրկվեց դրա ժյուրիի կազմում:   
Մոնիկա Բելուչին նկարահանվել Է ժողովրդականություն վայելող բազմաթիվ ֆիլմերում: Դրանց թվում են՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Դրակուլա», Ջուզեպե Տոռնատորեի «Մալենա», Լարի եւ Էնդի Վաչովսկիների «Մատրիցա. վերաբեռնում», «Մատրիցա. հեղափոխություն», Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները», Թերի Գիլիամի «Գրիմ եղբայրները», Սեմ  Մենդեսի «007. Սպեկտր», Էմիր Կուստուրիցայի «Հարդագողի ճանապարհով» ֆիլմերը: 
Կաննի փառատոնն ամեն տարի անցկացվում Է Ֆրանսիայի հարավի համանուն քաղաքում: Այն 1930-ական թվականներին Ֆրանսիայի կրթության եւ արվեստի նախարար Ժան Զեյի նախաձեռնությամբ հիմնվել Է որպես Վենետիկի կինոփառատոնի այլընտրանք:
Այս տարի փառատոնի ժյուրին կգլխավորի նշանավոր իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am