Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

ՀՅԴ երիտասարդները Արաբկիրում ներկայացրել են կուսակցության քարոզչական ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիր վարչական շրջանում մարտի 20-ին ՀՅԴ քարոզչական ծրագիրն էին ներկայացնում կուսակցության երիտասարդները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ երիտասարդական-ուսանողական նախընտրական շտաբից, ՀՅԴ  «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների անդամները քաղաքացիներին էին ներկյացնում ՀՅԴ ուսանողական միության, բացառապես  ուսանողներին վերաբերող,  «Նոր սերունդ, արդար Հայաստան», երիտասարդական միության՝ «Ո՛չ ընտրակաշառքին» թռուցիկները և ՀՅԴ նախընտրական հռչակագիրը:

Ըստ աղբյուրի՝ կարևորելով քաղաքացիների հետ մասնավոր հանդիպումներն ու քննարկումները, նրանց հարցերին սպառիչ պատասխանները, Դաշնակցության հետապնդած գաղափարների ու  քաղաքական  առաջնահերթությունների հանրահռչակումը՝ ՀՅԴ  Հայաստանի երիտասարդական  և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, հետայսու մինչև ապրիլի 2-ը, շարունակելու են  ակտիվ քարոզչական հանդիպումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ