Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովակիմյանը հանդիպել է Եվրոպայի քոլեջի ուսանողների հետ


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի (Վարշավա) ուսանողների՝ Հայաստան և Վրաստան ուսումնական այցի շրջանակներում մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպել է քոլեջի շուրջ 70 ուսանողների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ անդրադառնալով ՀՀ համագործակցությանն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Փոխնախարար Հովակիմյանը պատասխանել է քոլեջի ուսանողների բազմաթիվ հարցերին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ