Դանիան 183 տարվա ընթացքում առաջին անգամ կմնա առանց արտաքին պարտքի
14:52, 20 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի կառավարությունը մարտի 20-ին կմարի արտարժույթով 1,5 միլիարդ դոլար գումարի վերջին վարկը: 183 տարվա ընթացքում առաջին անգամ երկիրը կմնա առանց արտաքին փոխառությունների, հայտարարել Է երկրի Կենտրոնական բանկը: «Կենտրոնական կառավարությունը կարիք չուներ ներգրավելու արժութային վարկային միջոցներ, եւ փոխառություններն աստիճանաբար մարվել են»,- ասված Է Դանիայի Ազդային բանկի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես գրել Է դանիական Altinget հրատարակությունը, այդ վարկի մարումը չի նշանակում, թե Դանիայի կառավարությանը պարտքեր չեն մնա. իշխանությունները տեղաբաշխում են դանիական կրոնով անվանագրված պարտատոմսեր, պետբյուջեի պակասուրդը վճարելու եւ այլ նպատակների համար: 2016 թվականի վերջին Դանիայի կենտրոնական կառավարության պարտքն ազգային արժույթով կազմել Է 635 միլիարդ կրոն (92 միլիարդ դոլար): ՀՆԱ-ի նկատմամբ ընդհանուր պարտքի հարաբերությունն ամենացածրերից մեկն Է Եվրոպայում՝ 38 տոկոս, վկայում են Եվրահանձնաժողովի տվյալները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում