Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Շախմատի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Շախմատի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ տղամարդկանց հավաքականի մասնակցությունը դեռևս հարցականի տակ է:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: «Կանանց հավաքականը հաստատ չի մասնակցելու, իսկ տղամարդկանց հավաքականի պահով դեռևս վաղ է խոսել: Քանի որ մենք չմասնակցեցինք Բաքվի օլիմպիադային, իսկ տեղերը հիմնականում որոշվում են հենց այդ օլիմպիադայի արդյունքով: Դա էլ առաջնությանը մեր շախմատիստուհիների չմասնակցելու հիմնական պատճառն է: Սակայն ամեն ինչ պարզ կդառնա, երբ ՖԻԴԵ-ն հրապարակի իր թեկնածու հավաքականի անունը»,-ասաց Անդրիասյանը:

Շախմատի աշխարհի կանանց և տղամարդկանց այս տարվա առաջնությունն անցկացվելու է ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում հունիսի 16-28-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am