Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուսաստանը պատրաստ է օժանդակել, եթե Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է օժանդակել, եթե Երեւանն ու Անկարան նստեն 
բանակցությունների սեղանի շուրջ. Լավրով

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով  Regional Post-Caucasus հանդեսին նախարարի տված հարցազրույցը: 
Լավրովը նշել Է, որ ՌԴ-ն կարեւոր դեր Է խաղացել 2007-2009 թվականներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսման գործում, բայց ավելի ուշ հարաբերությունների նորմալացման գործընթացը կանգ Է առել: 
«Սակայն սկզբունքորեն կարեւոր Է, որ կողմերը դրսեւորեցին համաձայնության գալու եւ լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու կարողություն: Համոզված եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան ընդունակ են կարգավորել առկա խնդիրները: Ընդ որում՝ շատ բան կախված Է հենց իրենցից: ՉԷ որ քաղաքական գործիչների որակը որոշվում Է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլեւ լավատես լինելու ընդունակությամբ, որպեսզի իրագործվեն իրենց քաղաքացիների հույսերն ու ակնկալիքները: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ Է ամենաակտիվ օժանդակությունը ցուցաբերել նրանց»,-ասել Է նա: 
«Բնականաբար, մենք միայն կողջունեինք, որ ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական տեղամասը բաց լիներ մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին»,-ընդգծել Է Լավրովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am