Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Չելսի»-ի հետ առաջիկա խաղի մասին

Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Չելսի»-ի հետ առաջիկա խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Չելսի»-ի հետ առաջիկա խաղի մասին:

«Մենք գիտենք, որ հեշտ հանդիպում չի սպասվում, լիահույս ենք, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի և կկարողանանք դրական արդյունքի հասնել: Նշանակություն չունի թե, որտեղ ենք խաղում, կարևորը` լավ խաղալն է: Անիմաստ եմ համարում «Չեսլի»-ի հետ խաղից խուսափելը, քանի որ տիտղոսներ նվաճելու համար պետք է խաղաս նրանց բոլորի հետ»-,«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լոնդոնի «Ստենֆորդ Բրիջ» մարզադաշտում կմրցի «Չելսի»-ի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am