Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ազատ ոճային ըմբիշները երկու մեդալ են նվաճել Թուրքիայի մրցաշարում

Ազատ ոճային ըմբիշները երկու մեդալ են նվաճել Թուրքիայի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցի ելույթները Թուրքիայում ընթացող օլիմպիական չեմպիոն Յաշար Դողու միջազգայն մրցաշարում` նվաճելով երկու մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը 65 կգ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը հասավ մինչև եզրափակիչ, սակայն զիջեց թուրք Մուստաֆա Կայային և դարձավ արծաթե մեդալակիր:

Նախօրեին 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Վոլոդյա Ֆրանգուլյանը:

Յաշար Դողուն միջազգային մրցաշարին մասնակցում էին 10 մարզիկներ` Գարիկ Բարսեղյան (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ) և Վարուժան Կոջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Գեորգի Կետոև (97 կգ) և Շամիր Աթյան (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am