Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը պլանավորված Է մարտի 23-ին. դե Միստուրա

Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը պլանավորված Է մարտի 23-ին. դե Միստուրա

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան պլանավորում Է Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ   բանակցությունների նոր փուլն սկսել մարտի 23-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա մարտի 8-ին լրագրողներին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ավարտից հետո:
«Ներկա պահին ես մտադիր եմ հրավիրված պատվիրակություներին Ժնեւում բանակցությունների հինգերորդ փուլին հավաքել մարտի 23-ին»,- ասել Է դե Միստուրան: Նրա խոսքով՝ քննարկումների մասնակիցները պետք Է Ժնեւ ժամանեն դրանից մեկ օր առաջ: Դե Միստուրան ճշտել Է, որ բանակցությունները, ինչպես եւ նախորդ փուլի ընթացքում, կընթանան միջնորդի օգնությամբ՝ հանձինս իրեն: 
«Հարմար պահին մենք կարող ենք անցնել ուղղակի բանակցությունների, բայց կարծում ենք, որ անուղղակի բանակցությունները շատ ավելի արդյունավետ են, քանի որ միջնորդը կարող Է ավելի լավ կատարել իր աշխատանքը»,- պարզաբանել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am