Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները

Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման 
ծավալները

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից 2017 թվականի հունվարին արտահանման ծավալը կազմել է 121 մլն 471,4 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 35,4 տոկոսով: 2017 թվականի հունվարին 51,4 տոկոսով ավելացել է Հայաստան ներմուծման ծավալը` կազմելով 237 մլն 224,8 հազար ԱՄՆ դոլար:

Առևտրաշրջանառությունը 2017 թվականի հունվարին կազմել է 358 մլն 696,2 հազար ԱՄՆ դոլար` աճելով 45,5 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության առումով ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկեր երկիրը: Հայաստանի և ՌԴ-ի միջև 2017 թվականի հունվարին իրականացվել է 130 մլն 535,4 հազար ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն` աճելով 60,8 տոկոսով: Առևտրաշրջանառությամբ երկրորդ խոշոր գործընկեր երկիրը Հայաստանի համար Չինաստանն է, որի հետ իրականացվել է 36 մլն 271,7 հազար ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2016 թվականի համեմատ ավելացել է 2 անգամ:

Հայաստանի հետ խոշոր ծավալներով առևտրաշրջանառություն իրականացրած հաջորդ երկիրը Բուլղարիան է, ում հետ այն կազմել է 19 մլն 361,5 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականի հունվարի համեմատ այն ավելացել է 17,4 տոկոսով:

Հայաստանի և Գերմանիայի միջև իրականացվել է 18 մլն 703,3 հազար դոլարի առևտուր` աճելով 8,2 տոկոսով:

Մեր հարևանի` Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 7 տոկոսով` կազմելով 15 մլն 333,1 հազար դոլար: Շուրջ 27,8 անգամ ավելացել է Հայաստան-Շվեյցարիա առևտրաշրջանառությունը` կազմելով 15 մլն 55,7 հազար ԱՄՆ դոլար:

Զգալի աճ է գրանցվել նաև Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ առևտրաշրջանառության ծավալներում: 2017 թվականի հունվարին այն 8,3 անգամ ավելացել է` կազմելով 14 մլն 868,6 հազար ԱՄՆ դոլար:

Մեր մյուս հարևան երկրի՝ Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են 10,4 տոկոսով. իրականացվել է 12 մլն 294,2 հազար դոլարի առևտուր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am