Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի Երևանի պատանեկան առաջնության հաղթողներին

Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի Երևանի պատանեկան 
առաջնության հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված շախմատի 2017 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով առաջնության մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շախմատային նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ է մաղթել նրանց:

«Պետք է փաստենք, որ այս մրցաշարի անցկացումը հրաշալի հնարավորություն է՝ բացահայտելու տաղանդաշատ մեր պատանիներին, ովքեր, համոզված եմ, հետագայում կշարունակեն հայկական շախմատի լավագույն ավանդույթները: Շախմատասեր մեր պատանիներին մաղթում եմ նորանոր հաջողություններ և ցանկանում, որ նրանք ոչ միայն Երևանի,  այլև հանրապետության ու միջազգային մրցաշարերում գրանցեն հաղթանակներ՝ բարձր պահելով Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը: Ինչպես և խոստացել էինք, այսօր Երևանի բոլոր վարչական շրջաններն ապահովված են շախմատի հարմարավետ դպրոցներով, որոնք գործում են անվճար և հնարավորություն են տալիս մատաղ սերնդին ստանալ շախմատային լիարժեք կրթություն: Թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու շնորհակալություն հայտնել նաև մրցաշարի կազմակերպիչներին:

Չորս տարիքային  խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 218 երեխա։ Հարկ է նշել, որ առաջնության հաղթողներն իրավունք են ստացել պայքարելու Հայաստանի չեմպիոնի կոչման համար:

Շախմատի 2017 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am