Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռուսական ռազմակայանի զինծառայողները Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ բարեկարգել են հուշահամալիրները

Ռուսական ռազմակայանի զինծառայողները Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ բարեկարգել են հուշահամալիրները

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում Հայրենիքի պաշտպանի օրվա նախաշեմին զինծառայողները վերականգնել եւ բարեկարգել են ռուս զինվորների ավելի քան 100 հուշարձաններ, գերեզմաններ եւ հուշահամալիրներ: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների տարածքում միավորման զինծառայողները հուշարձանները նորոգել եւ ներկել են   «Զինվորական փառք», «Պատվի բլուր», «Զինվոր տանկիստներին», «Զինվոր զենիթայիններին» հուշահամալիրներում եւ այլ զինվորական գերեզմաններում: Ռազմակայանի փակ զինվորական ավաններում ներկվել, վերականգնվել են ռազմական տեխնիկայով պատվանդանները եւ մաքրվել են դրանց հարակից տարածքները:     
Փետրվարի 23-ին Գյումրիի «Մեծ ամրոց» զինվորական ավանում տեղի կունենան հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան: «Զինվորական փառք» հուշահամալիրում տեղի կունենա Գյումիրիի կայազորի ստորաբաժանումների հանդիսավոր զորաշարվածք, կկայանա հանրահավաք, զինծառայողները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ կդնեն ռուս զինվորների գերեզմաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am