Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումն է նախապատրաստվում

 Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումն է 
նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունները նախապատրաստում են երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը: Փետրվարի 22-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Պարոն Նալբանդյանի հետ քննարկումները կառուցողական էին, հագեցած ու հստակ: Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը և մանրամասն քննարկել ենք պայմանավորվածությունները մեր գործողությունները միջազգային կառույցներում կոորդինացնելու շուրջ: Հայ-ռուսական համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակում է զարգանալ: Այդ համագործակցությանը լրացուցիչ իմպուլս է հաղորդել վերջերս Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Ռուսաստան, մենք նախապատրաստում ենք երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ բարձր մակարդակի վրա է առևտրաշրջանառությունը` հիշեցնելով, որ անցյալ տարվա արդյունքներով այն կազմել է շուրջ 1 միլիարդ դոլար: Լավրովը նաև շեշտեց այն հանգամանքը, որ ՀՀ-ում օտարերկրյա կապիտալի ներդրման 40 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Սերգեյ Լավրովը գոհունակություն հայտնեց, որ փետրվարի 23-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի և Ռուսաստանի միջև առանց վիզային ռեժիմի այցերի մասին համաձայնագրում փոփոխությունը, որի համաձայն ՌԴ քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել ներքին անձնագրերով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am