Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նախագահն այցելել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

 Նախագահն այցելել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ին այցելել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Հանրապետության Նախագահը կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, ծանոթացել գործունեության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, որից հետո գործադիր տնօրենը Նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության ռազմավարությունը,  գերակա ուղղություններն ու ոլորտները, մինչ այժմ այդ ուղղություններով իրականացված աշխատանքը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու դրանց իրագործման նպատակով շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ ձևավորված համագործակցությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է վարչապետի նախաձեռնությամբ ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված այս կենտրոնի հետևողականությունը, գործնական մոտեցումն ու տրամադրվածությունը աշխատանքին և մաղթել հաջողություններ ու եռանդ նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար: Նախագահ Սարգսյանը նաև իր դիտարկումները և մոտեցումներն է ներկայացրել կենտրոնի համար գերակա համարվող առանձին ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, կարևորել աշխատանքի հիմքում հստակ և չափելի արդյունքներով ծրագրեր դնելն ու պատրաստակամություն հայտնել՝ ըստ անհրաժեշտության աջակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am