Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

2030 թվականին կյանքի միջին տեւողությունն առաջին անգամ կգերազանցի 90 տարին

2030 թվականին կյանքի միջին տեւողությունն առաջին անգամ կգերազանցի 90 տարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների կանխատեսումների համաձայն, Հարավային Կորեան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ կանանց կյանքի տեւողությունը կգերազանցի 90 տարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Ինչպես ցույց Է տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եւ Լոնդոնի Կայսերական քոլեջից գիտնականների ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են Lancet բժշկական հանդեսում, դա տեղի կունենա մինչեւ 2030 թվականը:  
Մինչ այդ մյուս զարգացած երկրներում նույնպես կանայք բավականին երկար կապրեն, բայց Հարավային Կորեային հասնել չեն կարողանա, ինչի մասին վկայում են ուսումնասիրության տվյալները: Ճապոնիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Շվեյցարիայում կյանքի միջին տեւողությունը կանանց համար կհասնի 88 տարի:  
Մինչեւ 2030 թվականը տղամարդիկ ամենից ավելի երկար կապրեն Հարավային Կորեայում, Ավստրալիայում եւ Շվեյցարիայում: Գիտնականների կանխատեսման համաձայն, կյանքի սպասվող միջին  տեւողությունն այստեղ կկազմի 84 տարի:
Հարավային Կորեայում կյանքի տեւողության կտրուկ աճը կապված Է տնտեսական դրության բարելավման հետ. երեխաներն սկսել են ավելի լավ սնվել, բնակչությունը հնարավորություն ունի օգտվելու առողջապահության եւ բժշկական նորագույն տեխնոլոգիական ծառայություններից: Հարավային Կորեայում, ինչպես նաեւ Ճապոնիայում, ցածր Է ճարպակալման մակարդակը, իսկ կանայք հազվադեպ են ծխում, նշում են գիտնականները: 
Ավելի վաղ կարծում Էին, որ մարդկությունը հազիվ թե կարողանա հաղթահարել կյանքի միջին տեւողության 90 տարվա շեմը: Սակայն դա հնարավոր Է դարձել բժշկության բնագավառում կատարվող բարելավումների շնորհիվ: 
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Լոնդոնի Կայսերական քոլեջի աշխատակից Մաջիդ Էզաթին, «Ասոշիեյթեդ պրես» գործակալության հետ կայացած զրույցում ասել Է, որ ժամանակի հետ կյանքի միջին տեւողությունը կարող Է հասնել 110-120 տարվա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am