Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ինգուրի ՀԷԿ-ը դադարեցրել Է աշխատանքը

Ինգուրի ՀԷԿ-ը դադարեցրել Է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինգուրի ՀԷԿ-ը երկու շաբաթով կանգնեցվել Է հիդրոԷլեկտրակայանի դերիվացիոն թունելի վիճակի ուսումնասիրման համար, որպեսզի պատրաստվի նորոգման աշխատանքների համապատասխան ծրագիր, որոնք պլանավորում են կատարել 2018 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Գրուզիա»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է «Ինգուրի-ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեխնիկական տնօրեն Գիյա Խուբուան:   
Ինգուրի ՀԷԿ-ի թունելի վերակառուցման նախագծի մրցույթը, որը հայտարարել Է Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկը (EBRD), կավարտվի մարտի 1-ին: Խոսքը վերաբերում Է 15-կիլոմետրանոց դրիվացիոն թունելին, որով ջուրը ջրամբարից տրվում Է տուրբիններին: Նախագծի արժեքը գնահատվում Է 35 միլիոն դոլար: 
Այն ժամանակահավածում, երբ կանգնած կլինի Ինգուրի ՀԷԿ-ը, Աբխազիայում ԷլեկտրաԷներգիայի պակասը կլրացվի Վրաստանի եւ Ռուսաստանի Էներգահամակարգերով՝ 60 տոկոսը կմատակարարվի ռուսական կողմից: 
Խուբուան նշել Է, որ վրացական կողմն այս նպատակով ստիպված չի լինի ԷլեկտրաԷներգիա գնել մերձակա հարեւաններից, քանի որ ջերմաԷլեկտրակայաններն աշխատում են: «Հնարավոր Է ոչ մեծ հզորություններ ստացվեն Հայաստանից»,- ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am