Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մալայզիայի ոստիկանությունը ԿԺԴՀ-ի դեսպանության աշխատակցին կասկածում Է Կիմ Չեն Նամի մահվան գործով

Մալայզիայի ոստիկանությունը ԿԺԴՀ-ի դեսպանության աշխատակցին կասկածում Է Կիմ Չեն Նամի մահվան գործով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիմ Չեն Նամի մահվան գործում ի հայտ են եկել նոր կասկածյալներ, այդ թվում՝ Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանության աշխատակիցը եւ Air Koryo հյուսիսկորեական ավիաընկերության մի աշխատող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է թագավորության ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը: 
«Մենք կարծում են, որ նրանք իրոք լրջորեն ներքաշված են այդ գործում: Մենք Հյուսիսային Կորեայի դեսպանությունից պահանջում ենք աջակցել մեզ եւ հանձնել իր աշխատակցին»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Դրա հետ մեկտեղ գործով անցնում են եւս առնվազն ութ կասկածյալներ: Նրանցից չորսը, այդ թվում՝ Վիետնամի եւ Ինդոնեզիայի քաղաքացուհիներ, նրանցից մեկի մերձավոր ծանոթը՝ Մալայզիայի քաղաքացի, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի մի քաղաքացի, արդեն կալանավորված են : Հյուսիսային Կորեայի եւս չորս քաղաքացիներ Մալայզիայից մեկնել են միջադեպի օրը եւ արդեն գտնվում են Փենյանում:
Հալիդ Աբու Բաքարը հավելել Է, որ Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերում Կիմ Չեն Նամի մահվան հետաքննությանը: «Մենք ոչ մի օգնություն չենք ստացել ԿԺԴՀ-ի դեսպանությունից»,- ասել Է նա: 
Ազգային ոստիկանության ղեկավարը նաեւ տեղեկացրել Է, որ երկու կանայք, որոնց մալայզիական իրավապահ մարմինները կասկածում են Կիմ Չեն Նամի վրա հարձակման մեջ, իրազեկված են եղել, որ թունավոր նյութ են օգտագործում, եւ նախնական պատրաստություն են անցել:
«Մենք կարծում ենք, որ երկու կանայք պատրաստություն են անցել, որպեսզի թույն թափեն դեմքին: Թունավոր հեղուկը նրանց տվել են ԿԺԴՀ-ի չորս կասկածվող քաղաքացիներ: Նրանք գիտեին, որ նյութը թունավոր Է, բայց մենք առայժմ չենք պարզել, թե ինչ թույն Է եղել»,- ասել Է նա: 
Կիմ Չեն Նամի մահվան պաշտոնական պատճառը մինչ այժմ չի հրապարակվել: Մալայզիայի ոստիկանությունն ընդգծում Է, որ թունաբանական փորձաքննության արդյունքների ստացման համար կարող Է որոշակի ժամանակ պահանջվել: 
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն  շնորհազրկման Է ենթարկվել  2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am