Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
18:47, 21 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 21-ին տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 628 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 588 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 40 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 մլրդ 63 մլն 486 հազար 224 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8048 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.9200 տոկոս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում