Սիրիայում թուրք զինվոր է մահացել
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում մեկ թուրք զինվոր է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրքերի մեքենան անցել է պայթուցիկի վրայով: Եվս երկու թուրք զինվոր վիրավորվել են:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
«Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 69-ի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում