Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահը ձերբակալվել է

Թուրքիայի քրդամետ կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահը 
ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքենը Անկարայի ոստիկանության կողմից ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն իր անդամների և, մասնավորապես համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի կալանավորման փաստի առնչությամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերից ձերբակալվել, ապա կալանավորվել են: 

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am