Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում կրկին ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել

Ադրբեջանում կրկին ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ևս երկու երիտասարդ ակտիվիստ ձերբակալվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

Երիտասարդներն իրենց տներից տեղափոխվել են ոստիկանություն: Դատարանը նրանց 30 օրվա վարչական կալանքի է դատապարտել: «Երկու ակտիվիստներն էլ ձերբակալվել են Facebook-ում քննադատական հրապարակումների համար: «Ազգային ճակատ»-ի վրա հարձակումները շարունակվում են»,- ասել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըն:

Փետրվարի 20-ին Բաքվում 30 օրվա կալանքի էր դատապարտվել «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ևս մեկ ակտիվիստ: Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանտերում են կուսակցության ավելի քան 10 անդամներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am