Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի և երեք երկրների էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի այս տարվա երկրորդ կեսին. ՌԴ նախարար

Հայաստանի և երեք երկրների էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը 
պատրաստ կլինի այս տարվա երկրորդ կեսին. ՌԴ նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան «Հյուսիս-Հարավ»  էներգամիջանցքի  տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017-ի երկրորդ կիսամյակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին  լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Իրանի էներգետիկայի նախարարի հետ 2 էներգամիջանցք ենք քննարկել, որոնցից մեկը ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրանն է: Հիմա մշակվում է տեխնիկատնտեսական հիմնավորումը: Այն պատրաստ կլինի 2017-ի երկրորդ կեսին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, նշել է նա:

«Երկրորդի մասով, որը վերաբերում է Ադրբեջանին, պայմանավորվել ենք, որ մարտի կեսին մասնագետները կհանդիպեն և կքննարկեն նախագծի իրականացումը, տեխնիկական առաջադրանքը ՏՏՀ մշակման համար»,-ասել է նա:

Մինչև 1,2 ԳՎտ ընդհանուր թողունակությամբ «Հյուսիս-Հարավ» նախագծի մշակումը սկսվել էր 2015-ի դեկտեմբերին: 2016-ի սկզբին Երևանում 4 երկրի էներգետիկայի նախարարները ստորագրեցին նախագծի «ճանապարհային քարտեզը», որով նախատեսվում էր համատեղ ՏՏՀ մշակում, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախագծի ՏՏՀ մշակման և նախագծի իրականացման հետագա միջոցառումների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի սեպտեմբերին Բաթումում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am