Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունաստանը տեղի տվեց վարկատուների ճնշմանը

Հունաստանը տեղի տվեց վարկատուների ճնշմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը վարկատուների ճնշման ներքո գնաց զիջումների. կառավարությունը համաձայնեց իրականացնել մի շարք բարենորոգումներ, բայց դրանք, նախարարների կաբինետի հավաստիացմամբ, չեն ազդի բյուջեի հոդվածների վրա եւ չեն վերաբերի ասկետիզմի քաղաքականությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Կառավարությունը մշտապես բոլոր մակարդակներով հավաստիացրել Է, որ չի համաձայնի այն բարենորոգումներին, որոնք նախատեսված չեն օգնության երրորդ ծրագրով, եւ տեղի չի տա ԱՄՀ-ի եւ Գերմանիայի ճնշմանը, բայց բարենորոգումների երկրորդ ամփոփման ձգձգման պատճառով տնտեսության բնագավառում անվստահության աճի համեմատ կաբինետի դիրքորոշումն սկսել Է փոխվել:  
Կառավարությունը գնացել Է սկզբունքային զիջումների. համաձայնել Է հաստատել 2018 թվականին օգնության երրորդ ծրագրի ավարտին հաջորդող շրջանի բարենորոգումները եւ աշխատանքի շուկայի բարենորոգումը: 
Առանց բարենորոգումների ծրագրի դրական երկրորդ գնահատման, Աթենքը չի կարող ստանալ վարկեր, որոնք անհրաժեշտ են 326 միլիարդ եվրո պարտքի սպասարկման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am