Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ-ում դիտորդական առաքելություն կիրականացնի ԱԳՆ-ի հրավերով

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ-ում դիտորդական առաքելություն կիրականացնի ԱԳՆ-ի հրավերով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների  խումբն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնը: «Մենք այստեղ աշխատելու հրավեր ստացել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, որը գործել է երկրի կառավարության անունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պետերսոնը:

Նա հավելեց, որ այս պահին զերծ կմնան նախնական գնահատականներ տալուց` ընդգծելով, որ իրենց աշխատանքային օրակարգի մաս են կազմելու նաև նախկինում իրենց արած առաջարկները ՀՀ իշխանություններին:

Պետերսոնը նշեց, որ իրենք քաջածանոթ են Հայաստանում ընդունված նոր Ընտրական օրենսգրքի դրույթներին: «Մեր թիմում աշխատում են պրոֆեսիոնալ փորձագետներ, և մենք կկարողանանք  հստակ գնահատել մեզ ներկայացվող իրականությունը և այդ նորմերի կիրառումը»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը` Յան Պետերսոնն ընդգծեց, որ ՀՀ են ժամանել բաց մտքով, ունեն փորձագետների անհրաժեշտ քանակ, որպեսզի կարողանան հստակ գնահատական տալ Հայաստանում սպասվելիք ընտրական գործընթացին: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ գնահատականները տալու են` հենվելով իրենց մեթոդաբանության վրա:

Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը՝ դաշինքներ: ԿԸՀ-ն քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական և տարածքային ցուցակների գրանցման գործընթացը պետք է ավարտի մինչև փետրվարի 16-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Հայկական վերածնունդ»-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Կոնգրես-ՀԺԿ» և «Ծառուկյան» դաշինքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am