Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարին լե Պենը հրաժարվել Է գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար

Մարին լե Պենը հրաժարվել Է գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի եւ Լիբանանի գերագույն մուֆթիի հանդիպումը չեղյալ Է հայտարարվել այն բանից հետո, երբ լե Պենը հրաժարվել Է հանդիպմանը ներկայանալ գլխաշորով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը: 
«Դուք կարող եք իմ հարգանքը փոխանցել գերագույն մուֆթիին, բայց ես երբեք չեմ ծածկի գլուխս»,- գործակալությունը մեջբերում Է Լե Պենի խոսքը:
Ինչպես հայտնել Է գործակալությունը՝ վկայակոչելով մուֆթիի մամուլի կենտրոնը, լե Պենի օգնականներին վաղօրոք իրազեկել Էին գլխաշորով ներկայանալու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ հաղորդվել Էր Բեյրութում Լիբանանի վարչապետ Սայիդ Հարիրիի եւ նախագահ Միշել Աունի հետ լե Պենի հանդիպման մասին: 
Լե Պենը եւ Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը համարվում են երկրի նախագահական ընտրությունների ֆավորտները, որոնք երկու փուլով անցկացվելու են ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am