Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված պատգամավոր Բեհչեթ Յըլդըրըմն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Յըլդըրըմը ձերբակալվել էր փետրվարի 20-ին Ադըյամանի օդանավակայանում` Անկարա գնալու ճանապարհին: Իր ձերբակալության մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգի միջոցով: Պատգամավորը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբի օգտին քարոզչություն իրականացնելու», «պետական մարմինները ստորացնելու» մեջ:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր ձերբակալվել են: 

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am