Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԼՂՀ ԱԳ նախարարը Բելգիացի խորհրդարանականների հետ քննարկել է հարաբերությունների ընդլայնման հեռանկարները

ԼՂՀ ԱԳ նախարարը Բելգիացի խորհրդարանականների հետ քննարկել է 
հարաբերությունների ընդլայնման հեռանկարները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 20-ին ընդունել է Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիայի շրջանային խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին, ովքեր Արցախ են ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Բելգիայի միջև  տարբեր մակարդակներում հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am