Հունվարին Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերը գրանցել են վերջին 5 տարվա ամենացածր ցուցանիշը
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-ի հունվարին Ադրբեջանի պետական բյուջե կատարված մուտքերը զգալիորեն նվազել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:
2017-ի հունվարին Ադրբեջանի պետական բյուջե կատարված մուտքերը կազմել են 1 մլրդ 243,6 մլն մանաթ, ինչը 2016-ի հունվարի համեմատ 7,9 տոկոսով պակաս է:
Դրանով հանդերձ, 2017-ի հունվարյան մուտքերը գրանցել են վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշը:
2013-ի հունվարին պետբյուջեի եկամուտները կազմել են 1 մլրդ 768,1 մլն, 2014-ին`1մլրդ 751,7 մլն, 2015-ին` 1 մլրդ 684,8 մլն, իսկ 2016-ին` 1 մլրդ 349,6 մլն մանաթ:
2017-ի հունվարին Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի 544 մլն 849,2 հազար մանաթը կազմել են հարկերից գոյացած եկամուտները, 173 մլն 653,49 հազարը` մաքսատուրքերից ստացված եկամուտները:
Հունվարին Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամից պետական բյուջե կատարված վճարումները կազմել են բյուջեի 40 տոկոսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում