Ռուսաստանի և Հայաստանի կադաստրի մարմինների միջև ստորագրվեց հուշագիր
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կադաստրի մարմինների միջև փետրվարի 20-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փոխըմբռնման այս հուշագիրը հնարավորություն կտա երկարատև երկկողմանի ծրագրեր իրականացնել։
«Մեր ռուսաստանյան գործընկերների հետ մենք ցանկանում ենք տարբեր ծրագրեր իրականացնել։ Մենք պլանավորում ենք, որպեսզի մեր երկու կոմիտեների աշխատակիցները փորձի փոխանակում իրականացնեն` այցելելով Հայաստան և Ռուսաստան»,- նշեց Մարտին Սարգսյանը։
«ՌոսՌեեստր»-ի ղեկավար, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Վիկտորյա Աբրամչենկոն էլ իր հերթին նշեց, որ իրենք շատ երկար են եկել այս հուշագրի ստորագրմանը։
«Սա, երևի, երկրորդ էջն է մեր կոմիտեների միջև եղած փոխհարաբերությունների պատմության մեջ։ Մենք հույս ունենք, որ այս հուշագիրը հնարավորություն կտա երկուստեք միմյանց փոխանցել լավագույն աշխատանքային փորձը»,- շեշտեց Աբրամչենկոն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում