Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կարեն Կարապետյանը կոչ է անում տեղադրել արևային վահանակներ

Կարեն Կարապետյանը կոչ է անում տեղադրել արևային վահանակներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին կոչ է անում տեղադրել արևային վահանակներ իրենց տներում եւ բիզնեսներում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետը նշել է ֆեյսբուքյան իր էջում:

«Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում ու բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է: Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ»,- գրել է Կարեն Կարապետյանը:

Արդեն տարբեր տների ու բիզնեսների տանիքներին առկա է արևային 35-ից ավելի կայան: Եվս 2 արևային համակարգային կայան կառուցվում են 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ: Արևային ջրատաքացուցիչների կիրառումը նույնպես նոր թափ է ստացել այս տարի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am