Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆիլիպիններում առնվազն 14 դեռահաս է զոհվել ավտոբուսի վթարից

Ֆիլիպիններում առնվազն 14 դեռահաս է զոհվել ավտոբուսի վթարից
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քոլեջի առնվազն 14 սովորողներ են զոհվել Ֆիլիպինների Ռիսալի նահանգում տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Inquirer.net տեղեկատվական պորտալը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը, որում վթարի պահին գտնվում Էր շուրջ 50 մարդ, Էլեկտրասյանն Է բախվել փետրվարի 20-ի առավոտյան: Ենթադրվում Է, որ վթարի պատճառ Է դարձել արգելակների խափանվելը: Պորտալի տվյալներով՝ ուսանողներն արշավի Էին մեկնել Ռիսալի նահանգի Տանայ բնակավայր: 
Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Կառլոս Ինոֆրեի խոսքով՝ վարորդը, ենթադրաբար, ավտոբուսի կառավարումը կորցրել Է բավականին մեծ արագությամբ ընթանալիս եւ գիտակցաբար Է այն ուղղել Էլեկտրասյան վրա, որպեսզի կանգնեցնի փոխադրամիջոցը: 
Ինչպես նշում Է պորտալը, զոհերի թվում կան չորս աղջիկներ, բոլոր զոհվածները ֆիլիպինյան քոլեջներից մեկի սովորողներ են: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: Ավտոբուսի վարորդը լրջորեն տուժել Է:
Կատարվում Է միջադեպի հետաքննություն: Վթարի վայր են ժամանել ուսումնական հաստատության ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am